Իրադարձություններ Հայաստանում
Երեւանում կայացավ 13-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը
Երկօրյա համաժողովը մեկ հարկի տակ է հավաքել Հայաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ նախկին Խորհրդային Միության երկրների ակնաբուժության տարբեր ոլորտների անվանի փորձագետների՝ խթանելու ակնաբուժությանը վերաբերող տարբեր բնագավառներում տեղեկատվության եւ փորձի փոխանակմանը:
Համաժողովի առաջին օրը նշանավորվեց «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի» (ՄԿԿԳԿ) պաշտոնական բացմամբ, որը ԱՄՆ-ի, ՄԶԳ-ի եւ ՀԱՆ-ի «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի հիմնական բաղադրիչն է: ՄԿԿԳԿ-ի նպատակն է հիմնել եւ գերազանցել ակնաբուժական մասնագիտացված ներուժ`օժանդակելու Հայաստանում եւ տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելմանը:
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորակառույց շենքում տեղակայված կենտրոնը երեխաներին կուրություն սպառնացող հիվանդությունների ակնային վիրահատություններ իրականացնելու բնագավառի առաջամարտիկ է տարածաշրջանում: Բարձրորակ վերապատրաստում անցած հայ վիրաբույժների եւ ԱՄՆ բժիշկների շարունակական համագործակցության շնորհիվ կենտրոնը միտված է Հայաստանում եւ տարածաշրջանում կուրության կանխարգելման նպատակով բուժման եւ ծառայությունների մատուցման գերազանցության ապահովմանը:
Համաժողովի երկրորդ օրը նվիրված է ՀԱՆ-ի գործունեությանը եւ հայ ու ամերիկացի բժիշկների, հեղինակավոր մասնագետների եւ դոնորների բեղմնավոր համագործակցության շնորհիվ ակնաբուժության ոլորտում գրանցված հաջողություններին: Բանախոսներն անդրադարձան ՀԱՆ-ի բժշկական կրթական ծրագրերին, Աչքի շարժական հիվանդանոցի գործունեությանը, ինչպես նաեւ Երեւանի ակնաբուժական հոսպիտալներում գործող մասնագիտացված կլինիկաներին եւ ոլորտի այլ ձեռքբերումներին:
Համաժողովի շրջանակներում ՀԱՆ-ը կներկայացրեց Orange հիմնադրամի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ համագործակցությամբ ստեղծված ակնաբուժության եւ նորածնային բժշկության օնլայն կրթական ռեսուրսները:
«Հայ մանուկները կվիրահատվեն անվճար». մեր զրուցակիցն է Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
– 13-րդ անգամն է կազմակերպվում ակնաբուժական համաժողովը, որի առաջին օրը ամբողջությամբ նվիրված էր մանկական հիվանդություններին եւ, մասնավորապես, անհասության ռետինոպաթիային: Երկրորդ օրը`առհասարակ, ակնային հիվանդություններին, ինչպես նաեւ շատ մեծ անդրադարձ կատարվեց հայկական ակնաբուժության եւ մեր գործընկերների կողմից պատրաստվող ու գործարկվող բժշկական ծրագրերին, որոնք, մեծավ մասամբ, կատարվում են առցանց: Կներկայացվեն նաեւ աշխատանքներ ակնաբույժների կողմից, թե ինչպիսի հաջողությունների եւ ձեռքբերումների են նրանք հասել:
– Խոսենք ոլորտի խնդիրներից, եթե կան…
– Ինչպես կարող են չլինել: Հակառակ դեպքում ո՛չ հայկական ակնաբուժության նախագիծը կլիներ, ո՛չ էլ այլ կազմակերպությունների ներկայությունն՝ այստեղ: Խնդիրներ կան ե՛ւ վերապատրաստման հետ կապված, ե՛ւ սարքավորումների, ինչպես նաեւ՝ մարզային կենտրոնների: Հայկական ակնաբուժական նախագիծը տարածքային ակնային կլինիկաների ստեղծման ծրագիր է մշակել: Համատեղ ջանքերով փորձում ենք լուծել խնդիրները:
– Ի՞նչ կասեք հայ մասնագետների մասին, արդյո՞ք ակտիվ է նրանց մասնակցությունը նմանատիպ մասնագիտական միջոցառումներին:
– Բավականին ակտիվ է: Բանն այն է, որ մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ: Մեր ընդհանուր աշխատանքները տարիներ են տեւում: Մեկ շփումով չէ, որ սահմանափակվում է: Այն մասնագետները, ովքեր Հայաստան են գալիս, միշտ ակտիվ կապի մեջ են լինում տեղացի մասնագետների հետ:
– Այս տարի շեշտադրված էր մանկական կուրության կանխարգելման հարցերը: Հրատապ խնդիր է, հավանաբար:
– Շեշտը դրվեց դեռ 2010թ.: 2005-2006թթ. անգամ 2007թ. արդեն ակնհայտ էր, որ այդպիսի երեխաների թիվը շատանում են. 2-3 եւ 4-5 տարեկան երեխաներ, ովքեր անդառնալի կույր են… Այսինքն՝ խնդիրը պարզ է, որ Հայաստանը մտնում է այնպիսի մի զարգացման էտապ, երբ հայտնվում են անհաս երեխաներ, ովքեր ունեն անհասության ռետինոպաթիա: Թե ինչո՞ւ է այդ հիվանդությունն առաջանում`պատճառները մի քանիսն են. բժշկության զարգացումն է, շատ ավելի անհաս, փոքր քաշով ծնված երեխաներ կենդանի են մնում՝ առաջ բերելով նմանատիպ խնդիրներ: Անկասկած, այդ հիվանդները շատ չեն, սակայն գնահատվում են որպես ծանր հիվանդներ:
– Ի՞նչ հեռանկարներ կան նորաբաց կենտրոնի հետ կապված:
– Նորաբաց կենտրոնը միակն է ամբողջ տարածաշրջանում եւ եզակի: Հույս ունենք, որ այն կունենա հնարավորություն՝ կապ հաստատելու այլ երկրների կենտրոնների հետ, բուժելու ո՛չ միայն տեղի երեխաներին, այլ նաեւ երեխաների, ովքեր նման խնդիր կունենան այլ երկրներում:
– Որքանո՞վ հասանելի կլինի այդ կենտրոնը հայ ընտանիքներին. նկատի ունեմ, ֆինանսական կողմը:
– Կենտրոնը հասանելի կլինի ծնողներին. բոլոր հայ մանուկները կվիրահատվեն անվճար: Իսկ նրանք, ովքեր կգան այլ երկրներից, որոշակի գումար կվճարեն ծառայությունների դիմաց: Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր աշխատանքներն իրականացվում են համատեղ արտասահմանյան վիրաբույժների հետ, ովքեր վերապատրաստում են տեղացի բժիշկներին, իսկ դա շատ կարեւոր է:
23.09.2014 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYzZ2W7l' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ